Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Մեր դատարանները, ցավո՜ք սրտի, հայտնվել են նոտարի կարգավիճակում». Արա Զաքարյան

Մարտ 10,2014 13:09

«Տիգրան Պետրոսյանի նախաքննության ընթացքում ընդամենը մեկ գործողություն է կատարվել՝ ոստիկանի հետ առերեսում, ընդ որում այն ոստիկանի հետ, որին Տիգրան Պետրոսյանը հրել է՝ վերջինիս կողմից Շանթ Հարությունյանի նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքը կանխելու նպատակով»,- այսօր՝ մարտի 10-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց լրագրող Տիգրան Պետրոսյանի փաստաբան Արա Զաքարյանը:

Հիշեցնենք՝ Տիգրան Պետրոսյանը 2013 թվականի նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանի եւ նրա համախոհների հետ մասնակցել է Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դեպքերին:

Արա Զաքարյանի խոսքերով՝ ոստիկանի ցուցմունքները հակասում են տեսագրությանը, ամեն անգամ նա նոր բան է ասում եւ սխալ է բնութագրում Տիգրան Պետրոսյանին: Եվ չնայած միջադեպը տեղի է ունեցել մի քանի վայրկյան, քննությունը արդեն 4 ամիս է շարունակվում է.

«Մինչ այժմ ձայն չէինք հանում՝ մտածելով, որ քննչական մարմինը, դատարանները ի վերջո կհասկանան, որ կա թույլատրելիության սահման, որը որ չի կարելի անցնել, բայց փորձը ցույց է տալիս՝ մեր դատարանները, ցավո՜ք սրտի, հայտնվել են նոտարի կարգավիճակում. քննիչը ինչ ներկայացրեց, կուրորեն դա բավարարում են իրենց որոշումներով»:

Փաստաբանը Տիգրան Պետրոսյանի դեպքը համեմատեց Արգիշտի Կիվիրյանի դեպքի հետ, քանի որ երկուսնն էլ մեղադրվում են քրեական օրենսգրքի 316 հոդվածի առաջին մասով, սակայն մեկ տարբերությամբ՝ Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ որեւէ խափանման միջոց չի կիրառվել, ինչը Արա Զաքարյանը համարում է օրինական.

«Այս ամեն ինչի տակ ես տեսնում եմ քաղաքական կոնտեքստ. Տիգրան Պետրոսյանը, բնութագրվելով դրականորեն, լինելով լրագրող, խնամքին ունենալով երկրորդ կարգի հաշմանդամ հայր, ով ի վիճակի չէ ինքնուրույն տեղաշարժվելու, դատարանները պետք է այս հանգամանքները հաշվի առնեն»:

Արա Զաքարյանը հայտարարեց, որ նախատեսում է վիճարկել կալանքի սանկցիան, եւ եթե դատարանները որոշումը թողնեն անփոփոխ, պատրաստ է դիմել Եվրոպական դատարան: Իսկ առերեսումը ավարտելուց հետո փաստաբանը պատրաստվում է մի շարք միջնորդություններ ներկայացնել դատարան. «Բարձրացնելու եմ ոստիկանին փորձաքննության հարցը, որպեսզի պարզ լինի, թե նա արդյո՞ք ունակ է ճիշտ ընկալելու եւ վերարտադրելու այն ամենը, ինչը որ տեղի է ունեցել դեպքի ժամանակ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31