Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Ուկրաինայի հարցը քննարկվի ՀԱՊԿ շրջանակներում` ո՞րը կլինի Հայաստանի դիրքորոշումը

Մարտ 10,2014 12:26

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Սերբիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Իվան Մրկիչի հանդիպումից հետո այսօր հրավիրված համատեղ մամլո ասուլիսում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրեց, որ գործընկերոջ հետ խոսել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեմայի շուրջ, եւ ՀՀ ԱԳՆ-ն վստահեցրել է, որ կարգավորումը պետք է լինի խաղաղ ճանապարհով` եռանախագահների առաջարկած սկզբունքների հիման վրա, ինչպես նաեւ Սերբիայի եւ Կոսովոյի միջեւ ընթացող բանակցային գործընթացն են քննարկել:

Այսօր նախատեսված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ: Նալբանդյանն այսօր տեղեկացրեց, որ վաղը Մոսկվայում կհանդիպի եռանախագահների հետ, հիշեցրեց, որ տասը օր առաջ Փարիզում է նման հանդիպում եղել. «Աշխատանքները շարունակվում են ինտենսիվ ձեւով: Երբ ստեղծվեն համապատասխան անհրաժեշտ պայմաններ, տեղի կունենա երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ», ասաց Նալբանդյանը:

Հարցին, եթե Ուկրաինայի հարցը քննարկվի ՀԱՊԿ շրջանակներում` ինչպիսի՞ն կլինի Հայաստանի դիրքորոշումը, Նալբանդյանը նկատեց, թե «եթե»-ներով հարցերին չի նախընտրում անդրադառնալ, եւ ՀԱՊԿ շրջանակներում քննարկվում են բազմաթիվ թեմաներ, եթե նման թեմային նվիրված քննարկումներ լինեն, այդ ժամանակ հնարավոր կլինի խոսել դրանց մասին:

 

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31