Լրահոս
Օրվա լրահոսը

Սերբիայի ԱԳ նախարար. «Մենք մտադիր չենք ճանաչել Կոսովոն»

Մարտ 10,2014 12:05

«Սերբիան երախտապարտ  է Հայաստանին` Կոսովոյի վերաբերյալ ունեցած դիրքորոշման համար», ասում է Սերբիայի ԱԳ նախարարը

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Սերբիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Իվան Մրկիչի հանդիպումից հետո այսօր հրավիրված համատեղ մամլո ասուլիսում ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ վեց տասնյակ պայմանագիր ունենք ստորագրված Սերբիայի հետ, բայց սա դեռ ամենը չէ, դեռեւս բավական անելիք կա, առեւտրային հարաբերությունները ոչ բավարար մակարդակի վրա են երկու երկրների միջեւ: Պետք է շարունակել համագործակցությունը խորացնել, որպեսզի ամբողջացնենք համագործակցությունը երկու երկրների միջեւ, նշեց Նալբանդյանը` հավաստիացնելով, որ բազմաթիվ ոլորտների շուրջ քննարկումներ շարունակվում են:

Իվան Մրկիչն իր խոսքում նշեց, որ այսօր Հայաստանի հետ ստորագրել են կրկնակի հարկումից խուսափելու վերաբերյալ համաձայնագիր, բայց իրավական դաշտ է անհրաժեշտ հետագա համագործակցության համար. «Սերբիայում ապրող հայերը համարվում են սերբերի եղբայրները, մենք ցանկանում ենք, որ Սերբիայի արտաքին քաղաքականությունը արտացոլի այդ զգացմունքները` ելնելով անցյալի հիմքից` կայուն ապագա ստեղծելու շուրջ համար: Անհրաժեշտ է իրավական դաշտ` համատեղ ծրագրերն իրականացնելու համար»,- նշեց Սերբիայի ԱԳ նախարարը:

Այս տարվա ընթացքում Սերբիայի նախագահը կայցելի Հայաստան, Սերբիայի ԱԳ նախարարը նշեց, որ նաեւ այդ հարցն են քննարկել այսօր հայ գործընկերոջ հետ:

Սերբիան սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին ԼՂ խնդրի կարգավորման շուրջ եւ Մադրիդյան սկզբունքներին: «Սերբիան երախտապարտ  է Հայաստանին` Կոսովոյի վերաբերյալ ունեցած դիրքորոշման համար: Մենք ներկայումս բանակցում ենք Պրիշտինայի վարչակարգի ներկայացուցիչների հետ, կայունություն ապահովելու համար, բայց մենք մտադիր չենք ճանաչել Կոսովոն: Այսօր այդ առիթով եւս մենք վերահաստատեցինք մեր դիրքորոշումը, բայց գնահատելի է Հայաստանի դիրքորոշումը Կոսովոյի վերաբերյալ եւ շնորհակալ ենք դրա համար», հայտարարեց Սերբիայի ԱԳ նախարարը:

Մենք ստորագրել ենք Բրյուսելյան համաձայնագիրը Բելգրադի եւ Պրիշտինայի միջեւ, սա առաջին համաձայնագիրն է, որը բանակցվեց եւ ավարտին հասցվեց, ասաց Սերբիայի ԱԳ նախարարը` հավելելով, որ բանակցությունները դեռ շարունակվում են, դրա նպատակն է կայունացնել տարածաշրջանը, փոխընդունելի կանոններ. «Մենք փորձում ենք խաղաղեցնել տարածաշրջանը եւ որդեգրել կանոններ, որոնք մեզ թույլ կտան համագործակցել Պրիշտինայի վարչակարգի ներկայացուցիչների հետ, բայց քանի որ խոսքը վերաբերում է Բելգրադին` ստեղծել պայմաններ, որպեսզի վերապրի եւ բարգավաճի սերբ համայնքը Կոսովոյում եւ Մետոքիայում, ոչ միայն սերբ համայնքը, այլեւ բոլոր ոչ ալբանացիները եւս»:

Սերբիան կստանձնի ԵԱՀԿ նախագահությունը հունվարից, այս առիթով Սերբիայի ԱԳ նախարարը վստահեցրեց, որ լավագույն ջանքերը կկիրառեն` պատշաճ ձեւով հարգելով բոլոր անդամ երկրների իրավունքները, կողմնապահություն չի լինի: Սերբիայի ԱԳ նախարարը հավաստիացրեց, որ կփորձեն իրավիճակը բարելավել այն վայրերում, որտեղ դրա անհրաժեշտությունը կա: «Ներկայումս համակարգում ենք մեր աշխատանքները Շվեյցարիայի ԱԳՆ-ի հետ, համատեղ ներկայացրել ենք աշխատանքային ծրագիրը, որտեղ նշված են բոլոր գերակայությունները, մենք կշարունակենք այնտեղից, որտեղ կանգ կառնեն շվեյցարացիները, կշարունակենք Շվեյցարիայի նախագահությունը, քանի որ համանախագահող ենք լինելու, որոշել ենք համատեղ նախագահություն վարել երկու տարի», ասաց Սերբիայի ԱԳ նախարարը:

 

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31