Լրահոս
Օրվա լրահոսը

Շահնազարյանը կարծում է՝ Ղրիմի հանրաքվեն «օրինականության հետ որևէ կապ չունի». «Ազատություն» ռադիոկայան

Մարտ 10,2014 12:03

Մայդանի հետ համերաշխության կոմիտեի ներկայացուցիչ, ընդդիմադիր Դավիթ Շահնազարյանը «Ազատության» հետ զրույցում գնահատելով Ղրիմի շուրջ ստեղծված իրավիճակը, հայտարարեց, որ Ռուսաստանը իր վարած քաղաքականությամբ հակադրվում է միջազգային հանրությանը և միջազգային իրավունքին:

«Ղրիմում նախ Ռուսաստանի հատուկ ծառայությունները զավթեցին Ղրիմի խորհրդարանի շենքը, այնուհետև Ռուսաստանն իրականացրեց ագրեսիա, օկուպացրեց Ղրիմը, և ընդունվեց հանրաքվեի մասին որոշումը, որը օրինականության հետ որևէ կապ ունենալ չի կարող: Առավելագույնը, որին կարող է հասնել Ռուսաստանը, Ղրիմը կստանա Հարավային Օսեթիայի չճանաչված կարգավիճակը: Իսկ ըստ միջազգային իրավունքի՝ դա ագրեսիա է և օկուպացիա Ռուսաստանի կողմից»,- ասաց Շահնազարյանը:

Հարցին, թե այդուհանդերձ կարծո՞ւմ է, որ Ղրիմը հանրաքվեով կառանձնանա Ուկրաինայից, Շահնազարյանը պատասխանեց․- «Ընդգծում եմ՝ հանրաքվեն որևէ օրինական ուժ չունի»:

Անդրադառնալով Ղրիմի շուրջ ստեղծված իրավիճակի հնարավոր ազդեցություններին տարածաշրջանում, և մասնավորապես Հայաստանում ընդդիմադիր գործիչը նկատեց, որ «Հայաստանը դե ֆակտո մաս է կազմել ռուսական կայսրապետությանը, իսկ Ռուսաստանը գնում է միջազգային քաղաքական և տնտեսական մեկուսացման»:

Հովհաննես Շողիկյան

Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31