Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թե ինչու պաշտոնական Երեւանը ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատանը բացված սգո մատյանում գրառում չի կատարել

Մարտ 10,2014 11:34

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Սերբիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Իվան Մրկիչի համատեղ մամլո ասուլիսի ընթացքում Նալբանդյանին հարց ուղղեցին Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ Հայաստանի դիրքորոշման հետ կապված, մասնավորապես` շրջանառվող այն քննադատության, որ պաշտոնական Երեւանը Հայաստանում Ուկրաինայի դեսպանատանը բացված սգո մատյանում որեւէ գրառում չի կատարել:

Նալբանդյանը նշեց, թե անտեղի ու անիմաստ շահարկումներ են, որովհետեւ ԱԳՆ-ն նախ` խոսնակի միջոցով արտահայտել է իր դիրքորոշումը եւ ցավակցությունները` ուղղված ուկրաինացի ժողովրդին:

Ինչ վերաբերում է սգո մատյանի բացմանը, ապա ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ ԱԳՆ-ն Ուկրաինայի դեսպանատնից ստացել է համապատասխան տեղեկությունը փետրվարի 24-ին, որ բացվել է սգո մատյանը, մինչդեռ այն բացվել է ամսի 23-ին` կիրակի օրը: Այս առիթով Ուկրաինայի դեսպանի եւ ԱԳ ներկայացուցչի միջեւ հեռախոսազրույց է տեղի եղել, ասաց Նալբանդյանը:

Իսկ ինչ վերաբերվում է ուկրաինական զարգացումների նկատմամբ Հայաստանի դիրքորոշմանը, ապա Նալբանդյանը հիշեցրեց, որ Հայաստանի նախագահի` ամենաբարձր մակարդակով է հնչել այդ դիրքորոշումը. «Մենք հուսով ենք, որ կձեռնարկվեն հնարավոր քայլերը, որպեսզի խաղաղ ճանապարհով կառուցողական դաշտում լուծումներ գտնվեն, ինչը կնպաստի լարվածության նվազեցմանը եւ առկա խնդիրների կարգավորմանը», նշեց Էդվարդ Նալբանդյանը:

 

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31