ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Կիրակի օրը ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վերկացից առաջ անակնկալ այցելել է ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկը: Նախարարը նախ հետևել է վերկացի ընթացքին, այնուհետև զինվորների նախաճաշին: Մասնակցել է և ստուգել կիրակնօրյա հատուկ օրակարգը, զինվորների հանգստի, զրույցների թեմաներին, ծառայության կազմակերպման առանձնահատկություններին: Նախարարը զրուցել է անձնակազմի հետ, ստուգել նաև պահակային ծառայությունը և տվել համապատասխան հանձնարարականներ: Զորամասերում օրակարգը կիրակի օրը հագեցած է հետաքրքիր և ժամանցային բազում միջոցառումներով, որոնց ժամանակ զինվորները ոչ միայն հանգստանում են, այլ նաև զարգացնում իրենց հատուկ և ընդհանուր գիտելիքներն ու հմտությունները:»