Մարտի 10-ին, ժամը 18.30-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք ԱԺ պատգամավորներ «Ժառանգություն» խմբակցության անդամ Թեւան Պողոսյանի եւ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանի բանավեճը: Թեման՝ ի՞նչ պետք է նախատեսեն ձեռնարկվելիք սահմանադրական փոփոխությունները: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին: Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները: