Դորտմունդի «Բորուսիան» աստիճանաբար դուրս է գալիս ճգնաժամից: Այսօր Յուրգեն Կլոպի ղեկավարած թիմը վերջին վեց հանդպումներում հինգերորդ հաղթանակը տարավ՝ մրցակցի դաշտում 1:0 հաղթելով «Ֆրայբուրգին»:
Այս հաղթանակից հետո «Բորուսիան» ավելի ամրապնդվեց մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում՝ պոկվելով հիմնական մրցակիցներ «Բայերից» եւ «Շալկեից»:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղաց 93 րոպե եւ միաին ավելացված ժամանակի վերջին վայրկյաններին փոխարինվեց:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև