Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ անդամը հաղթեց ՀՀԿ-ական գյուղապետին, դպրոցի ուսուցիչը՝ տնօրենին

Մարտ 09,2014 23:35

Ընտրությունների  վերաբերյալ բողոքներ չկան

Մարտի 9-ին Տավուշի մարզի Խաչաղբյուր, Աղավնավանք, Հովք, Զորական, Դեբեդավան համայքներում կայացան համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ:  Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից ստացված նախնական տվյալներով՝ Հովքի  գործող համայնքապետ, 1996թ.-ից համայնքը ղեկավարող, ՀՀԿ անդամ Յուրիկ Ցուգունյանը ստացել է 99, իսկ Հովքի դպրոցի ուսուցիչ, ՀՅԴ անդամ Գրիգոր Գեւորգյանը՝ 125 քվե, 7 քվեաթերթիկ անվավեր  է համարվել:  Խաչարձանում  համայնքի ղեկավարի միակ թեկնածուի՝ ՀՀԿ անդամ Գագիկ Շահնազարյանի օգտին քվեարկել է 168 ընտրող, 11-ը ՝դեմ, 3 քվեաթերթիկ անվավեր է համարվել: Աղավնավանք համայնքի ղեկավարի ընտրություններում  գյուղի դպրոցի տնօրեն, ՀՀԿ անդամ Սերգեյ  Թաիրյանը ստացել է 79, նույն դպրոցի ուսուցիչ, ՀՀԿ  անդամ Վարդան Գրիգորյանը՝ 104 քվե, 7 քվեաթերթիկ անվավեր է համարվել: Թիվ 41 ԸԸՀ-ից հայտնեցին, որ ընտրությունների վերաբերյալ բողոքներ չեն ստացվել:

Տավուշի թիվ 40 ԸԸՀ-ից ստացված նախնական տվյալներով՝  Դեբեդավան համայնքի ղեկավարի ընտրություններում գործող գյուղապետ,անկուսակցական Վանյա Դամիրչյանը ստացել է  200,  ՀՀԿ անդամ Ֆեդյա Էլչիբեկյանը 167 ձայն: Մարտի 9-ին կայացած ընտրությունների արդյունքում  Զորականի գործող գյուղապետ, համայնքի ղեկավարի միակ թեկնածու, ՀՀԿ անդամ  Սուրեն Մարտիրոսյանը վերընտրվել է:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Nver says:

    Տավուշի մարզի 5 համայնքներում մարտի 9-ին կայացած ընտրությունների արդյունքները, դրան նախորդած առաջադրումների փուլն ու նախընտրական գործընթացը հստակ ցույց են տալիս մարզպետի կողմից վարվող քաղաքականության անհեթեթությունը: Նախ մեկ ընտրական տեղամասում երկու ՀՀԿ թեկնածուներով հանդես գալու գաղափարը նրան հնարավորություն է տալիս այդ պաշտոնը աճուրդի հանել, ուղիղ իմաստով, հետո ՀՀԿ ցանկացած թեկնածու անցնելու դեպքում ինքն ու իր կողմից ղեկավարվող ՀՀԿ մարզային կառույցը հաղթող է դուրս գալիս, ինչպես դա արվեց Աչաջուր գյուղում, չնայած հաշվի չի առնվում, որ գյուղն ու ՀՀԿ տեղի կառույցը պառակտվում ու համապետական ընտրություններին մարզային իշխանություններին հակառակ վարքագիծ է դրսևորում: Բացի դրանից գյուղն ու ՀՀԿ տեղի կառույցը պառակտելով, այլ կուսակցությունների ներկայացուցիչներին անցնելու անուղղակի հնարավորություն տրվում: Հովք գյուղի արդեն իսկ ընտրված ՀՅԴ գյուղապետը մարզպետի հորդորներով է առաջադրվել և նախընտրական փուլում վերջինիս կողմից ՞տակից՞ սատարվել, թե ինչու, գյուղի բնակիչները քաջատեղյակ են: Աղավնավանքի պարագայում թե դպրոցի տնօրենը, թե ուսուցիչը ոչ միայն ՀՀԿ անդամներ են, այլև դպրոցում մարզպետի հրամանով են աշխատում և հատկանշականն այն է, որ գյուղացիները պարզապես մարզպետի կամքին հակառակ են աշխատել, թե ինչու?, թողնում ենք իշխանություններին:
    Այսպիսի վարքագիծ է դրսևորել Տավուշի մարզպետը վերջին ԱԺ, Նախագահական և ՏԻՄ ընտրությունների ժամանակ, որոնց արդյունքներին, ցավոք, իշխանությունները չանդրադարձան: Հավանաբար Հովիկ Աբրահամյանի, Արմեն Գևորգյանի և նմանների անձնական կարիքների բավարարումը վեր է դասվում մարզի բնակիչների շահերից, իսկ նրանց կարիքները Արմեն Ղուլարյանը հոգալ գիտի:

  2. Anna says:

    Իրականում մարդ ավելի է հիասթափվում ամենազոր Ղուլարյանի ,,անիմաստ ու անհեթեթ,, քաղաքականությունից:Բայց միևնույնն է նա անպատժելի է, նրա հովանավորները թևերը փռած են:Հեչ չիմացանք երբ է գնալու թոշակի հոգիներս ազատվի նրանից:Միգուցե դրանից հետո մարզը զարգանա՞, սահմանների պաշտպանությունը կանոնակարգվի,Ադրբեջանում գերիների թիվը պակասի՞:

  3. Tamara says:

    Այս երկու վերը նշված քոմենթները գրվել են մի քանի մարդու ձեռագրերով,որոնք Տավուշում չունեն մինիմալ հեղինակություն: Այս ձեռագիրը շատ նման է Իջևանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի, իր եղբայր Հրաչյա Ներսիսյանի և իրենց մտերիմ բարեկամ Ալբերդ Մուրադյանի ձեռագրին: Այ ստոր արարածներ չեք ամաչում ստից բաներ գրելուց:

  4. Suren says:

    Մեծն ակադեմիկոսի ,,հանճարեղ կադրային քաղաքականությանն,, առաջին անգամը չէ, որ ականատես ենք լինում,մի բան բարձրաձայնում է,բայց ,,տակից,, բոլորովին այլն է իրականացնում, ,,ամենաորակյալին փոխարինում է ամենաանպետքով,,:Իհարկե,կարելի է ասել,որ սա սուբյեկտիվ կարծիք է,բայց սա մարզում տիրող ,,անգրագետ կադրային քաղաքականության,, ռեալ նկարագիրն է:Ամեն ինչ հանված է աճուրդի, ունակությունները բացարձակ ոչ մի նշանակության չունեն, գնահատվում է ով ավելի շատ կվճարի սկզբունքը:Միթե մենք այսպես կունենանք առաջընթաց?Կեղծիքների ու անօրինականությունների մասին ինչքան ավելի է բարձրաձայնվում,Ղուլն այնքան ամուր է նստում իր աթոռին:Հետաքրքիր է երբ գալու այս անօրինականությունների վերջը:Եվ գալու է,թե ոչ?

  5. ivan says:

    Մարզը Ա.Ղուլարյանը հասցրել է աղետալի վիճակի և արդեն նշանակություն չունի թե որ կուսակցությունից կընտրվեն համայնքների ղեկավարները:Ամեն ինչ ավարտվել է և ավե – լորդ են քննադատական խոսքերն ու վերլուծությունները:Մարզի բնակիչների շահերը վերջ- նականապես ու անվերադարձ ստորադասվել են մարզպետի կլանի ու այդ կլանի երևանյան հովանավորների շահերին:Իսկ ընտրական գործընթացները մարզպետի համար ուղղակի երկնային մանանա են,բոնուս,լրիվ երջանիկ լինելու համար ուղարկված երկնառաք հնարա- վորություն:Ֆինանսների ու խոստումների այդպիսի անպատասխանատու,անվերահսկելի և անհետևանք հրավառությանը կնախանձեին քաղաքական դեմագոգիայի հայրերը:Նույնիսկ
    Իջևանում ,,տանուլ տրված,, նախագահական ընտրություններն իրենց բազմավեկտոր շա-
    հերով ու հակընդեմ ֆինանսական կուտակային ֆոնդերով հորով-մորով արվեցին:

  6. Վահե says:

    Շախմատային լեզվով արտահայված ` Ա.Ղուլարյանը ցույցվանգի մեջ է, կուսակցականների մեջ տարակուսանք անգամ չկա ,որ այս ընտրություններում շեֆը նորից վեր կանգնելով կուսակցական գաղափարներից նորից առաջնորդվեց ով շատ կվճարի սկզբունքով:Հիասթափությունը պատել է ողջ տավուշցիներին:
    Հ.Գ. Նախագահական ընտրություններում Ս.Սարգսյանը երևի չվճարեց Ղուլարյանին և ստացավ համարժեք արդյունք:

  7. Քերոբ says:

    Շախմատային լեզվով ասած անցել է այն ժամանակները, երբ իրերն իրենց անունով կոչվեցին և յուրաքնչյուր հասկացող մարդ իմացավ իր տեղն ու դերը:Հիմա սայտերով բանսարկությամբ չեք հասնի ոչինչի, ավելին՝ դուք պայքարում եք 15 տարի ինչի եք հասել, փոխարենը հետընթաց եք ապրել,այնպես որ բավարարվեք հետընթացով քանի անդունդ չեք փորել ձեր համար : Ինչ է մոլախոտը.բույս որի արժանիքները դեռևս հայտնաբերված չեն, այնպես որ թողեք ձեր արժեքները ձեր տանը: Այնպես որ մի Դաստիարակեք ձեր երեխաներին միևնույնն է նրանք նման են լինելու ձեզ.Դաստիարակեք ինքներտ ձեզ:

  8. Կառա says:

    Տավուշբաշու և նրա ազիր վեզիրների դիմակը բացվում է և հստակ երևում է քաղաքական մայրամուտը:Ընտրությունների արդյունքները մշտապես ցույց են տվել որ մարզում ղեկավար չկա,կամ առկան իրավիճակինչին տիրապետում:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31