Բրազիլիայի Կաշիաս-դու-Սուլ քաղաքում ընթացող կայծակնային շախմատի «Festa da Uva» փառատոնի 7-րդ տուրում առաջատարը՝ բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը, պարտվեց մինչ այդ երկրորդ տեղում ընթացող աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին՝ առաջին հորիզոնականը զիջելով նրան եւ ինքը նահանջելով 3-րդ հորիզոնական: Սակայն հաջորդ իսկ տուրում առավելության հասնելով սերբ Դրագան Ստամենկովիչի նկատմամբ՝ Մխիթարյանը բարձրացավ երկրորդ հորիզոնական:
Վաղը եզրափակիչ տուրի օրն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ ibnive.in.com-ի
Կարդացեք նաև