«ՅՈՒԿՕՍ»-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին մարտի 8-ին Կիեւ է ժամանալ: Նա եղել է Մայդանում, խոսել այնտեղ հավաքվածների հետ, իսկ այսօր նա ելույթ է ունեցել քաղաքի կենտրոնական հրապարակի բեմից: Իր ելույթում Խոդորկովսկին գնահատականներ է տվել Մայդանում կատարվածի եւ Ուկրաինայի ճգնաժամի ժամանակ Ռուսական իշխանությունների վարած քաղաքականության մասին. «Ես ուզում էի լաց լինել: Դա սարսափելի է: Դա իմ իշխանությունը չէ»:
Բացի այդ՝ Միխայիլ Խոդորկովսկին հայտարարել է, որ գոյություն ունի «այլ Ռուսաստան»: «Ես ուզում եմ, որ դուք իմանաք. գոյություն ունի միանգամայն այլ Ռուսաստան: Կան մարդիկ, ովքեր չնայած ձերբակալություններին, չնայած նրանց՝ բանտերում երկար տարիների, դուրս են գալիս հակապատերազմական ցույցերի Մոսկվայում»,- գրում է kommersant.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը: