Այսօր «Դինամո» մարզադահլիճում կայացան բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության կիսաեզրափակիչ մենամարտերը: Հետեւելով մարտերին՝ տպավորությունն այնպիսին էր, որ երիտասարդները որակական առումով գերազանցում են մեծահասակներին, որոնք հանրապետության չեմպիոններին որոշեցին օրեր առաջ:
Այսօր հանդիսատեսը ականատես եղավ գրեթե ամեն ինչի, ինչ հնարավոր է բռնցքամարտում. հավասար ու անհաշտ պայքարի, կողմերից մեկի բացահայտ առավելության, նոկդաունի, մարտի կեսից մարտավկաների՝ պայքարը չշարունակելու որոշման, բժշկի միջամտության կարիքի, հիվանդության պատճառով մենամարտի չներկայանալու համար հաղթանակն առանց մարտի մրցակցին շնորհելու մրցավարական որոշման: Օրվա ավարտին եղան նաեւ դժգոհություններ մրցավարությունից: Վաղը եզրափակչում այս տարիքային խմբում Հայաստանի չեմպիոնին որոշելու համար կպայքարեն հետեւյալ զույգերը.
49 կգ՝ Ալեն Դանիելյան-Արթուր Հովհաննիսյան
52 կգ՝ Դավիթ Ասատրյան-Արսեն Պողոսյան
Կարդացեք նաև
56 կգ՝ Հրայր Շահվերդյան-Սպարտակ Թամարյան
60 կգ՝ Ժորա Համազյան-Սամվել Մելքոնյան
64 կգ՝ Արարատ Գյուլբանգյան-Արմեն Մխիթարյան
75 կգ՝ Արմեն Մինասյան-Գեւորգ Պետրոսյան
81 կգ՝ Նարեկ Մանասյան-Ռազմիկ Հարությունյան (առաջինի մրցակիցը չէր ներկայացել)
91 կգ՝ Սերյոժա Հակոբյան-Արտյոմ Միքայելյան (երկրորդի մրցակիցը չէր ներկայացել)
+91 կգ՝ Արամ Աբրահամյան-Գնել Մուրադյան
Աշոտ Հակոբյան