Լրահոս
Օրվա լրահոսը

«Սովորել, ներգրավել, առաջնորդել» դասընթացին կմասնակցեն 8 երկրների 24 երիտասարդ առաջնորդներ

Մարտ 09,2014 15:44

Եվրոպական միության և արևելյան գործընկերության 8 երկրների 24 երիտասարդ առաջնորդներ կմասնակցեն Երևանի ՋեյԱրՍ Հաուս հյուրատանը կայանալիք «Սովորել, ներգրավել, առաջնորդել» դասընթացին, որը կընթանա 2014թ. մարտի 9-ից 17-ը: Դասընթացը նպատակ ունի բացահայտել արդյունավետ առաջնորդության և ձեռներեցության առանձնահատկությունները, ինչպես նաև քննարկել երիտասարդների շրջանում գործազրկության խնդիրները։

Իրականացնող կազմակերպության նախագահ Աննա Պլուզյանը նշեց, որ մեծ ակնկալիքներ ունեն սպասվող ծրագրից: «Հուսով ենք, որ ծրագիրը արժեքավոր փորձ կլինի բոլոր մասնակիցների համար և կօգնի նրանց զարգացնել իրենց ունակությունները որպես առաջնորդներ և հմուտ աշխատակիցներ,- ասաց նա եւ ավելացրեց,- մասնակիցներից շատերի համար սա իրենց առաջին այցելությունն է Հայաստան, ուստի բացի ուսումնական ծրագրից կփորձենք նաև նրանց ծանոթացնել հայկական մշակույթին»:

 

Ծրագրի խնդիրներից է համալրել երիտասարդների հմտությունները, գիտելիքները և ինքնավստահությունը՝ իրենց կազմակերպություններում և ընդհանրապես հասարակական կյանքում ավելի ներգրավված և ակտիվ լինելու համար։ Ծրագրի մեկ այլ խնդիր է՝ զարգացնել ակտիվ քաղաքացիության գաղափարը և երիտասարդներին հնարավորություն տալ մասնակից լինել իրենց հասարակությունների և կարիերայի հետագա զարգացումներին և որոշումների կայացման գործընթացներին։

Ծրագրում ներգրավված երկրներից ՝ Հայաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Իտալիայից, Իսպանիայից, Թուրքիայից, Մոլդովայից և Ռումինիայից, ներկա կլինեն երեքական մասնակիցներ։ Դասընթացի մասնակիցների բազմազանությունը կօգնի խթանել համագործակցությունը Եվրոպական ՀԿ-ների հետ և հիմք ստեղծել հետագա համատեղ ծրագրերի համար։

 

«Սովորել, Ներգրավել, Առաջնորդել» դասընթացը ֆինանսավորվում է Եվրոպական միության «Երիտասարդությունը Շարժման մեջ» (Youth in Action) ծրագրի շրջանակներում և իրականացվում է «Երիտասարդների փոխանակում և համագործակցություն» (Youth for Exchange and Cooperation) տեղական երիտասարդական կազմակերպության ջանքերով։

 

Սույն ծրագիրն իրականացվել է Եվրոպական միության աջակցությամբ: Սույն հրապարակումն արտահայտում է միայն հեղինակի տեսակետը և Եվրոպական Խորհուրդը չի կարող որևէ կերպ պատասխանատվություն կրել հրապարակման բովանդակության համար:

 

Երիտասարդների փոխանակում և համագործակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31