Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը չպետք է շտապի Ուկրաինայի նոր իշխանություններին ճանաչել-չճանաչելու հարցում. 1in.am

Մարտ 09,2014 14:27
tigran torosyan

ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը շաբաթ օրը կառավարության մամուլի կենտրոնում հայտարարել էր, որ Հայաստանը շարունակելու է իր հարաբերությունները Ուկրաինայի հետ՝ անկախ ուկրաինացի ժողովրդի ընտրությունից:

«Մենք համարում ենք, որ անկախ Ուկրաինայի ընտրությունից՝մենք մեր հարաբերությունները շարունակելու ենք։Սա է մեր դիրքորոշումը։ Այսինքն՝ խնդիրն այն չէ, որ մենք ընդհատել ենք և նորից պիտի սկսենք։Ո՛չ, դա Ուկրաինայի ընտրությունն է, և անկախ ընտրությունից՝ մեր հարաբերությունները շարունակելու ենք»,- «Ազատություն» ռ/կ-ին ասել էր նա:

Շավարշ Քոչարյանը նաև շեշտել էր, որ ՀՀ շահերից է բխում շարունակել Ուկրաինայի հետ համագործակցությունը, հարաբերությունները բոլոր ոլորտներում։

«Մենք ունենք միջկառավարական հանձնաժողով, ուղղակի այս իրավիճակը կարող է ինչ-որ չափով հետաձգվել… բայց ոչ մեր պատճառով, այլ բուն Ուկրաինան այսօր պատրաստ չէ, որովհետև նորից է ձևավորվում գործադիր իշխանությունը, մայիսին տեղի կունենան ընտրություններ։ Ինչ-որ հարցեր կան, որոնք կհետաձգվեն, բայց ոչ թե պայմանավորված Հայաստանի դիրքորոշմամբ, այլ Ուկրաինայի ներքին իրավիճակով»,- ասել էր պաշտոնյան:

Հարցի առնչությամբ «Առաջին լրատվական» զրուցել է  նաև ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանի հետ, ով նկատեց՝ ճիշտ չէ, որ Ուկրաինայի նոր իշխանություններին ճանաչել-չճանաչելու հարցում Հայաստանը շտապի մասնակցություն ունենալ, և եթե ՀՀ արտաքին գերատեսչությունը կարողանա նպաստել այդ երկրում առկա իրավիճակի կարգավորմանը, դա շատ ավելի օգտակար ու արդյունավետ կլինի:

«Բռնել մեկի կամ մյուսի կողմը, կարծում եմ, իմաստ չունի: Խնդիրը չափազանց նուրբ է: Ուկրաինայում իրավիճակը բավականին բարդ է, և կարևորն այն է, որ այն ավելի չսրվի, որ երկիրը մասերի չբաժանվի: Պետք է կարողանալ մարել այն կայծը, որ բռնկվել է այդ երկրում՝ թույլ չտալով, որ այն վերածվի հրդեհի:Տարբեր, այդ թվում՝ ազդեցիկ երկրները պետք է կարողանան ստեղծված վիճակից լավ լուծում գտնել՝ պահպանելու Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ապահովելու նրա հետագա օրինական ընթացքը:

Ցավոք, Ուկրաինան մեկ անգամ արդեն այս ճանապարհով անցել է, երբ իշխանության էր գալիս Վիկտոր Յուշչենկոն: Ես շատ լավ եմ հիշում, որ նրա իշխանության գալը բերեց նաև ոչ օրինական ու ոչ սահմանադրական քայլեր»,- ասաց Տիգրան Թորոսյանը:

Խորհրդարանի նախկին խոսնակի խոսքով՝ այն իշխանությունը, որ այսօր կա Ուկրաինայում, դեռևս ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանություն չէ:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31