Բրազիլիայի Կաշիաս-դու-Սուլ քաղաքում ընթացող տարբեր ժամանակաչափերով կայծակնային շախմատի «Festa da Uva» փառատոնի վեցերորդ տուրից հետո բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը 6,0 միավորով միանձնյա գլխավորում է 383 մասնակիցների մրցաշարային աղյուսակը: Նա կես միավորով առաջ է շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենից:
Այսօր Մխիթարյանը սեւերով խաղալու է Կարլսենի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ