Վրաստանից ներկրվող մեքենաների պատճառով հերթեր էին գոյացել
Մարտի 8-ին, ժամը 20.30-ի սահմաններում Սադախլոյի մաքսակետի մոտ մոտ 1,5 կմ երկարությամբ հերթ էր գոյացել: Մաքսակետի առաջ Հայաստան մտնող մեքենաները շարված էին 3 շարքով: Վրացի պետավտոտեսուչին հարցրինք , թե ինչն է մեծ հերթի պատճառը: Նա ասաց.
«Հայերը հարստացել են, շատ ավտոմեքենա են գնում» : Հերթում գտնվող մեքենաներից մեկը հանդիպակած գիծ մտնելով՝ տեղ զբաղեցրեց հերթի սկզբում, սակայն վրացի պետավտոտեսուչը վարորդին ստիպեց զբաղեցնել նախկին տեղը:
Ռուսթավի քաղաքի ավտոյի շուկայում հայ գնորդները առավել շատ են շաբաթ-կիրակի օրերին, երբ այնտեղ վաճառվող մեքենաների քանակն ավելի մեծ է լինում: Մաքսային միությանը Հայաստանի միանալուց հետո արտասահմանյան ավտոմեքենաների թանկանալու մասին լուրերը նպաստում են Վրաստանից մեծ թվով ավտոմեքենաների Հայաստան ներկրմանը:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ