Գյումրիի շտապօգնության կայանի բժշկին ծեծելով մահվան հասցրած դատապարտյալ 30-ամյա Արտակ Կարապետյանը հացադուլ եւ ջրադուլ է հայտարարել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է նրա փաստաբանը՝ Թամարա Յայլոյանը:
Նա նշեց, որ իր պաշտպանյալին տեղափոխել են առանձին խուց, գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Արտակ Կարապետյանը հացադուլ եւ ջրադուլ է հայտարարել այն բանից հետո, երբ Շիրակի մարզի դատախազի մերժել էր իրենց դիմումը՝ գործը վերանայելու մասին:
Փաստաբանը տեղեկացրեց, որ Շիրակի մարզի դատախազությունից ներկայացուցիչներ էին այցելել Արտակ Կարապետյանին, ասել էին, որ իսկապես իրեն առաջադրված հոդվածը սխալ է, կանեն ամեն ինչ, որ այն փոխեն, սակայն հետո զարմանալիորեն իրենց դիմումին բացասական պատասխան էին տվել:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: