Լրահոս
Օրվա լրահոսը

Սենատոր Քըրքը հորդորել է դադարեցնել Հայաստանի և ԼՂՀ-ի դեմ ուղղված ատելության արշավը. Amerikayidzayn.com

Մարտ 08,2014 21:27
senat

«Ամերիկայի ձայն».

Իլինոյս նահանգի հանրապետական սենատոր Մարք Քըրքը հարգել է 26 տարի առաջ Ադրբեջանում իրականացված հակահայկական բռնությունների զոհերի հիշատակը և հորդորել է Ադրբեջանի կառավարությանը անհապաղ դադարեցնել Հայաստանի և ԼՂՀ-ի դեմ ուղղված ատելության հրահրման արշավը:
 
«Միանում եմ Իլինոյս նահանգի ամերիկահայ իմ ընտրողներին՝ հարգելով Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում 26 տարի առաջ տեղի ունեցած հակահայկական բռնությունների ընթացքում զոհվածների հիշատակը: Երեք օր տևած զարհուրելի բռնությունների զոհ էին գնացել տասնյակ մարդիկ, հարյուրավոր մարդիկ վնասվածքներ էին ստացել: Ջարդերի հետևանքով Սումգայիթից հեռացել էր քաղաքի հայազգի ողջ բնակչությունը: Այս նողկալի արարքներն իրականացրածները երբեք չեն ենթարկվել պատասխանատվության», – ասված է սենատոր Քըրքի հայտարարության մեջ:
 
Իր հայտարարության մեջ սենատոր Քըրքը հորդորել է Ադրբեջանի ներկայիս կառավարությանը անհապաղ դադարեցնել Հայաստանի դեմ ուղղված ատելության հրահրման արշավը, որը կարող է ապակայունացնել իրավիճակն ամբողջ տարածաշրջանում:

Արմեն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31