«Ազատություն». ՅՈւԿՕՍ ընկերության նախկին սեփականատեր, նախկին մեծահարուստ, ֆինանսական մեքենայությունների մեղադրանքով Ռուսաստանում երկարատև ազատազրկման դատապարտված և միայն անցյալ տարեվերջին ազատ արձակված ու Եվրոպա տեղափոխված Միխայիլ Խոդորկովսկին հաջորդ երկուշաբթի օրը ելույթ կունենա Կիևում։
«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, Խոդորկովսկին մարտի 10-ին դասախոսությամբ հանդես է գալու Կիևի ազգային տեխնիկական համալսարանում։
«Դասախոսության թեման է «Իրավունքները և ազատությունները», հանդիպումը սկսվելու է ժամը 12-ին համալսարանի գիտական խորհրդի դահլիճում», – ասել է Խոդորկովսկու մամլո խոսնակ Օլգա Պիսպանենը, հավելելով, որ դա կլինի բաց ելույթ, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները։
Խոսնակի փոխանցմամբ, Խոդորկովսկու կիևյան այցի օրակարգում նախատեսված է միայն այդ դասախոսությունը, սակայն չի բացառվում, որ տեղի ունենա նաև հանդիպում քաղաքացիական ակտիվիստների հետ։
Կարդացեք նաև
Արմեն ՔՈԼՈՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: