Meteo.am. Մարտի 8-ին, ժամը 16.30-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի 17-րդ փողոցի տներից մեկի տանիքում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկի հարակից ցախանոցում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.41-ին, մարվել՝ 16.56-ին: Այրվել են շինարարական թափոններ՝ 10 քմ, ցախանոցի փայտյա կառուցատարրերը և ազբեստյա ծածկը՝ 20 քմ: