Parliament.am. «Սիրելի կանայք,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային տոնի առթիվ:
Այս գեղեցիկ օրը ցանկանում եմ արտահայտել իմ խորին երախտագիտությունն ու հիացմունքը մեր հայրենիքի հզորացման, ազգային հարուստ ավանդույթների պահպանման եւ սերունդների հայեցի դաստիարակության գործում ձեր անձնական ներդրման համար:
Երախտիքի անկեղծ խոսքեր եմ ուզում հղել ձեզ հասարակությունում հանդուրժողականության մթնոլորտի ձեւավորման գործում ունեցած անգնահատելի դերակատարության, աշխարհն ավելի բարի ու լուսավոր դարձնելուն ուղղված ձեր ջանքերի համար:
Կարդացեք նաև
Դժվար է պատկերացնել մեր հաջողությունները առանց ձեր անկրկնելի հմայքի, գեղեցկության եւ խոհեմության: Ձեր ակտիվ մասնակցությունը հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում ամրապնդում է հավատն ու վստահությունն ապագայի նկատմամբ:
Կրկին շնորհավորելով գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ առողջություն, երջանկություն եւ բարեկեցություն»: