Ուկրաինայի աջ ծայրահեղական «Պրավիյ Սեկտոր» խմբավորման առաջնորդ Դմիտրի Յարոշը հաստատել է, որ պատրաստվում է մասնակցել մայիսի 25-ի երկրի նախագահական ընտրություններին: Փոխանցում է «ՈՒՆԻԱՆ» լրատվականը:
«Մենք բազմաթիվ զանգեր ենք ստանում, որ « Պրավիյ Սեկտոր»-ն իր դերակատարությունն ունենա քաղաքականության մեջ: Ես կառաջարդվեմ նախագահական ընտրություններում», – ասել է նա մարտի 8-ին մամուլի ասուլիսի ժամանակ՝ հավելելով, որ այդպես է անում, որպեսզի «լիովին նոր պետություն ստեղծի»:
Յարոշը պնդել է, որ տեղեկություն ունի, թե Մոսկվայից 8 հոգուց բաղկացած խումբ է ժամանել Ուկրաինա, որպեսզի չեզոքացնեն իրեն, և այդ է պատճառը, որ նա բազմաթիվ թիկնապահների ուղեկցությամբ է միշտ լինում:
Ռուսաստանը Յարոշի նկատամամբ ահաբեկչության համար միջազգային հետախուզում է հայտարարել:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ