Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի 8-ին Կապանում ծաղիկները համեմատաբար թանկացել են, բայց ռեկորդային գների չեն հասել

Մարտ 08,2014 17:11

Այսօր Կապանի ծաղկի սրահներում ու նվերների խանութներում  վաղ առավոտից աշխույժ առեւտուր է ընթանում: Մարզկենտրոնի ծաղկի վաճառման կետերում այսօր շրջայց կատարեցինք, պարզելու համար, թե մարտի 8-ին ինչ գներով են վաճառում ծաղիկները, տոնի առթիվ գների բարձրացում եղել է, թե` ոչ: Գնորդներն ասում են, որ ծաղիկները 200-500 դրամով ավելի թանկ են առնում այսօր՝ քան ոչ տոնական օրերին, բայց  ռեկորդային գների չեն հասել: Անկախ գնային տարբերությունից՝ մայրերի ու սիրելիների համար նախընտրում են ամենագեղեցիկ ծակեփնջերը գնել:    Հոլանդական կարմիր վարդի գները տարբեր ծաղկի սրահներում տարբեր են՝ 700, 1000, 1200, 1500,1800 դրամ եւ այլն, կակաչներն ու գերբերաները՝ 400-600 դրամ, իսկ տարբեր ծաղիկներից հավաքված ծաղկե կոմպոզիցիաները  սկսում են  2000-3000 դրամից:

Ծաղկի սրահների աշխատողները նշում են, որ բավականին ակտիվ է շարժը, պատվերները շատ են, հազիվ են հասցնում  ճանապարհել հաճախորդներին, իսկ որոշ կետերում էլ բողոքում են բնակիչների պասիվությունից: «Ամեն մեկն իր ա ունեցած գումարի սահմաններում է ծաղիկ առնում: Կամ գալիս են մեկական վարդեր առնում, կամ ծաղիկներից հավաքված կոմպոզիցիաներ, ով էլ գումար ունի՝ ճոխ բուկետ է առնում»,- նշեցին ծաղկավաճառները:

Այսօր մարդաշատ էին նաեւ նվերների խանութները, սակայն ինչպես տեղեկացնում են խանութների աշխատակիցները, նախորդ տարիներին մարդկանց ձեռքին ավելի շատ գումար կար, եւ առեւտուրն էլ  համեմատաբար ավելի լավ էր ընթանում:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ   

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31