«Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնոււթյան այսօրվա տուրի մեկնարկից առաջ Հայաստանի կանանց հավքականի առանցքային խաղացողներից Լիլիթ Մկրտչյանը մի փոքր հուզված տեսք ուներ:
Ու, չնայած, խաղից առաջ ընդունված չէ շախմատիստներին հարցեր տալ, Aravot.am-ն, այնուամենայնիվ, հետաքրքրվեց Լիլիթից, թե ինչ է պատահել: «Այսօր խաղում եմ մեր շնորհաշատ պատանիներից մեկի՝ ՖԻԴԵ-ի վարպետ, 13-ամյա Հայկ Մարտիրոսյանի հետ, որը, ոչ միայն լավ է հանդես գալիս այստեղ, այլեւ, չնայած փոքր տարիքին, իսկական ասպետ է: Նա ինձ գեղեցիկ ծաղիկներով շնորհավորեց Կանանց միջազգային օրվա առիթով», – պատասխանեց Լիլիթը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ