Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամոթ չէ ուշ տուն գալը», «Ամոթ չէ սովորելը», «ամոթ չէ աշխատելը». Քայլերթ՝ կանանց իրավունքների պաշտպանության օրվա առթիվ

Մարտ 08,2014 16:29

feminists 2«Ֆեմիսիտ պլատֆորմ» նախաձեռնությունն այսօր կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ իրակացրեց քայլերթ-ֆլեշմոբ:

Aravot.am-ի հետ զրույցում Կանանց ռեսուրսային կենտրոնի անդամ Էլվիրա Մելիքսեթյանը ասաց, որ  քայլերթը նպատակ ունի բարձրաձայնել այն միտքը, որ ամոթ չէ պայքարել կնոջ իրավունքների պաշտպանության համար. «Մենք այսօր ցանկանում ենք հայտնել այն կարծրատիպերի մասին, որոնք առկա են մեր իրականության մեջ, եւ որոնք խոչընդոտ են հանդիսանում կանանց իրավունքների համար: Շատ կարծրատիպեր հիմք են հանդիսանում բռնության համար.  օրինակ՝ ամոթ է բարձրաձայնել ընտանիքում տեղի ունեցող բռնության մասին, ամոթ է տղա երեխա չունենալը ընտանիքում, ամոթ է աղջկա համար կարիերան գերադասել ընտանիքից»:

Քայլերթի խորագիրն է «Ամոթ չէ պայքարել քո իրավունքների պաշտպանության համար»:

Քայլերթի մասնակիցները «ամոթ չէ սովորելը», «ամոթ չէ աշխատելը», «ամոթ չէ չամուսնանալը», «ամոթ չէ ուշ տուն գալը» կոչերով Ավ. Իսահակյանի արձանի մոտից շարժվեցին դեպի Ազատության հրապարակ:

Քայլերթը պարբերաբար ընդհատվում էր կանանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ խորագրեր կրող ֆլեշմոբերով, որոնց ընթացքում ներկայացվում էին հայտնի հայ կանանց նկարներ, որոնք հաջողության են հասել՝ չնայած արգելքներին:

 

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31