Այսօր «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում շախմատի Եվրոպայի տղամարդկանց 15-րդ անհատական առաջնության վեցերորդ տուրի օրն է:
Առաջնությանը մասնակցող գեղեցիկ սեռի ներկայացուցիչները, խաղադահլիճ մտնելով, հաճելիորեն զարմացան՝ իրենց սեղաններին մեկական վարդ տեսնելով: Մինչեւ ժամացույցները գործի դնելը, գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը եւ նրա օգնականները երեք դահլիճներում խաղացող շախմատիստուհիներին կազմկոմիտեի անունից շնորհավորեցին Մարտի 8-ի առիթով, որից հետո տրվեց տուրի մեկնարկը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ