«Այսօր բոլորը շնորհավորում են իրենց մայրերին, քույրերին, դստրերին այս տոնի կապակցությամբ, սակայն մենք ունենք լուրջ խնդիր. վերջին տարիներին հատկապես` մի թիվ է արձանագրվել, որը շատ մտահոգիչ է: Երեխայի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների մասին է խոսքը»-, մարտի 8-ին ասուլիսի ժամանակ ասաց «Բազմազավակ մայրերի աջակցության միավորում» հ/կ-ի նախագահ Մարգարիտա Հովսեփյանը:
Տիկին Հովսեփյանը հիշեցնում է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության կողմից սելեկտիվ աբորտների վերաբերյալ հրապարակված տվյալները. «Վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանում գրանցվել է 7200 թվով չծնված իգական սեռի արհեստական ընդհատում: Այսինքն` ստացվում է, որ ամեն տարի չի ծնվում 1400 աղջիկ: Եթե այս տեմպերը շարունակվեն, մոտ 50 տարի հետո մենք կունենանք 93 հազար չծնված մայր»:
Մարգարիտա Հովսեփյանն ասում է, որ հայերը «շատ անտրամաբանորեն» են մոտենում տվյալ հարցին. «Փաստորեն մենք կիրականացնենք ներքին ցեղասպանություն…Իսկապես դա շատ լուրջ խնդիր է: Մենք լրջորեն պետք է մոտենանք այս հարցին եւ փորձենք արթնացնել մեր հասարակությանը, որովհետեւ խնդիրը խորն է. հասարակության գիտակցության մեջ է այս խնդիրը, քանի որ վերջին տարիներում շատ եմ լսում, երբ ասում են` մի երեխա ունենանք ու լավ պահենք: Ունենալուց էլ ունենում են տղա, բնականաբար, որովհետեւ տղան ազգանվան շարունակությունն է, ժառանգն է միակ, բայց պատկերացրեք` եթե այդ երեխային փորձում են լավ պահել, 15 տարի հետո այդ երեխան չի կարողանա ընտրել իր համար հարսնացու ու ստիպված կլինի կամ հետաձգել ամուսնությունը կամ արտագաղթել երկրից, որպեսզի կարողանա հարսնացու փնտրել…Ու մեծ հարց է` կվերադառնա՞, թե՞ չէ»:
Նելլի Չիթիկյանը բազմազավակ մայր է: Նա նշում է, որ իր համար շատ կարեւոր են իր աղջիկները եւ ընդհանրապես անփոխարինելի են:
Կարդացեք նաև
Ավելի մանրամասն շուտով` տեսանյութում.
Բավական ԱՓԻՑԱՐՅԱՆ