Meteo.am.Մարտի 8-ին, ժամը 11.23-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Կամարիս գյուղ տանող ավտոճանապարհին առաջացել են փոսեր: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Կամարիս գյուղի 2-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի մոտակայքում առաջացել է 2.5 մ խորությամբ 0.3 քմ մակերեսով փոս: Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը: