Թուրքիայի դատարանը Հրանտ Դինքի սպանության գործով գլխավոր կասկածյալներից Էրհան Թունջելին մարտի 7-ին ազատ է արձակել: Հայտնում է «Հուրիեթ» թերթը:
Թունջելն ազատվել է Թուրքիայի ահաբեկչության դեմ պայքարի օրենքում կատարած փոփոխության հիման վրա, ըստ որի, հանցանքի համար նախնական կալանքը 10 տարուց նվազել է 5 տարվա: Օրենքը փոփոխության է ենթարկվել Թուրքիայի ժողովրդավարացման ծրագրի շրջանակներում: Այդ օրենքով ազատազրկված են մի շարք լրագրողներ և քաղաքական գործիչներ:
2007թ. «Ակօս» շաբաթաթերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության ժամանակ Թունջելը Տրապիզոնի ոստիկանության իրազեկիչն էր: Նա մեղադրվում է հայազգի լրագրողի դեմ կազմակերպված ոճրի մասին ոստիկանությանը չտեղակացնելու համար:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև