Սիրելի՛ կանայք, մայրեր և քույրեր,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ` տարվա ամենագեղեցիկ ու գարնանային տոնի կապակցությամբ։ Միայն հայ կնոջը բնորոշ անսպառ բարությամբ, տարատեսակ դժվարություններին դիմակայելու և հաղթահարելու ունակությամբ, անհատնում լավատեսությամբ դուք հանդիսանում եք հայ ընտանիքի հիմնասյունն ու արժանի եք ամենաբարձր գնահատականի: Մեր ազգի պատմության ընթացքում մշտապես մեծ է եղել ձեր դերակատարումը մեր հաղթանակների, մեր ձեռքբերումների, մեր երկրի շենացման ու բարգավաճման գործում:
Գարնանաբույր այս տոնի կապակցությամբ ուզում եմ հատուկ շնորհավորել մեր սահմանների անառիկությունը պաշտպանող բոլոր զինվորների մայրերին, ովքեր սրտատրոփ սպասում են իրենց զավակների վերադարձին: Թո՛ղ մեր գարունները միշտ խաղաղ լինեն, իսկ հայ կնոջ աչքերը մշտապես փայլեն երջանկությունից: Հայ կինն արժանի է մեծ սիրո, ընտանեկան անամպ երջանկության ու մեծարանքի:
Նորից ու նորից շնորհավորելով գեղեցիկ այս տոնի կապակցությամբ` մաղթում եմ, որ միշտ շրջապատված լինեք սիրով ու ջերմությամբ:
Կարդացեք նաև
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ
ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ մամուլի գրասենյակ