Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 8-ին, այցելել է «Նաիրի» բժշկական կենտրոնում գտնվող սպարապետ Վազգեն Սարգսյանի մորը՝ տիկին Գրետային: Այս մասին NEWS.am-ին ասել է Առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին:
Նախագահին դիմավորել է առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը: Անատոլի Գնունին նշեց, որ տիկին Գրետայի վիճակը կայուն է՝ առանց բացասական դինամիկայի: Առայժմ նրան այլ բաժանմունք տեղափոխելու մասին խոսք չկա: «Հենց տեսնենք մեր կարիքը չունի, կտեղափոխենք այլ բաժին, դեռ հսկողության եւ բուժման կարիք ունի»,- ասել է բժիշկը:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:
Կարդացեք նաև