Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Աբրահամը շնորհավորում է կանանց

Մարտ 08,2014 11:48

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը կանանց միամսյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել.

«Հարգարժան մայրեր, քույրեր, կանայք եւ աղջիկներ, շնորհավորում եմ ձեր միամսյակը և մաղթում եմ լավագույնը: Եղեք առողջ, անհոգ, ապրեք բարձր տրամադրությամբ` առաջիկա տոնական ամսվա և ողջ տարվա ընթացքում:

Շարունակեք ազնիվ ու նվիրյալ ընթացքով ծառայել ձեր ընտանիքների բարօրությանը և հայրենիքի զարթոնքին: Զգացե’ք մայրության, գեղեցկության բերկրանքը, եղեք սիրված ու գնահատված:

Դուք ամենքդ առանձին մեծություն եք, ամեն օր արժանի եք մեծարանքի, դուք բոլորդ գեղեցիկ եք եւ ձեզանով գեղեցկացնում եք կյանքը, աշխարհը, գոյությունը: Հաճախ ժպտացեք, այդպես ավելի եք գեղեցկանում: Մենք` տղամարդիկ, ուժեղ ենք ձեզանով:

Հարգանքով` Արթուր Աբրահամ»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31