Լրահոս
Օրվա լրահոսը

Վստահության դեֆիցիտ. «Հրապարակ»

Մարտ 08,2014 11:00

Վստահության հսկայական դեֆիցիտ կա մեր երկրում: Ոչ ոք ոչ մեկին չի վստահում: Բոլորն ամենուրեք փնտրում են թշնամիներ, դավաճաններ, ստախոսներ:

Հասարակությունը չի հավատում, որ իշխանությունն այս երկիրը կայացնելու նպատակ ունի, եւ իր գործողությունների հիմքում ազնիվ մղումներ են ընկած: Շարքային մարդու աչքերում բոլոր չինովնիկներն ի սկզբանե գողեր են, կաշառակերներ, որոնք երկիրը քանդելու եւ դատարկելու ծրագիր ունեն: Իշխանությունը չի վստահում ու չի հարգում իր ժողովրդին, համոզված է, որ նա ոչինչ չի հասկանում, ազնիվ չէ, արդար չէ, ծույլ է ու պորտաբույծ:

Իսկ ժողովրդական ընդվզումներն անիմաստ են ու հասարակության, պետության շահերին հակասող: Հասարակական շարժումները կեղծ են եւ ուղղված Արեւմուտքից գրանտներ ստանալուն: Քաղաքական ուժերը սրիկա են եւ միշտ գործարքի հակված: Անվստահության մթնոլորտն ամենուրեք է. ծնողները չեն վստահում զավակներին, զավակները կարծում են, որ ծնողները կյանքից ոչինչ չեն հասկանում, եւ չարժե նրանց լսել: Դասախոսները կարծում են, որ ուսանողները տգետ են եւ խաբելով ուզում են գնահատական կորզել:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

 Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31