Լրահոս
Օրվա լրահոսը

«Ղրիմի ճանաչումը որեւէ կերպ չի բերի մեր խնդիրների լուծմանը»

Մարտ 08,2014 14:31

«Ղրիմի հետ կապված վերջին դեպքերը եւ Ղրիմի խորհրդարանի որոշումը ինչով էլ ավարտվի, դա ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ ԼՂ հարցի վրա»,- երեկ Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:

Նրա համոզմամբ, եթե Ղրիմում հանրաքվեն անցկացվի եւ Ղրիմը միանա Ռուսաստանին՝ որպես ՌԴ սուբյեկտ, ապա այդպիսի միավորների թվի շատացումը որեւէ կերպ չի բերի մեր խնդիրների լուծման. «Վերջին հաշվով չմոռանանք, որ Ղրիմի խնդիրը ՌԴ-ն ստեղծել է՝ Կիեւի որոշումների վրա ազդելու համար եւ դեռեւս անհայտ է, թե ինչ կլինի: Ինչով դա կավարտվի՝ դժվարանում եմ ասել, բայց հաստատ դա որեւէ լուրջ եւ իրական ազդեցություն չի կարող ունենալ ղարաբաղյան խնդրի հետ: Տվյալ պարագայում հակամարտության կողմը ՌԴ-ն է, ում ցանկանում է միանալ Ղրիմը: Ասել, որ Ռուսաստանը Ղրիմը ճանաչելով՝ ճանաչելու է նաեւ Ղարաբաղը՝ դա միամտություն է»:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31