Լրահոս
Օրվա լրահոսը

Համագործակցության պսակը

Մարտ 08,2014 13:45

Հնարավոր է, որ Հայաստանի իշխանական շրջանակներում կան մարդիկ, որոնք դժգոհ են ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունից: Հավանական է նաեւ, կան այնպիսիք, որոնք այդ համագործակցությունից շատ են վախեցել, ինչպես որ դա ներկայացնում են ընդդիմադիր գործիչները: Բացառված չէ նաեւ, որ այդ պատճառով «ռեժիմը խուճապի մեջ է»՝ չնայած «խուճապի» եւ «հոգեվարքի» մասին ես լսում եմ արդեն առնվազն 22 տարի: Մնում է զարմանալ, թե ինչու է այդ ամբողջ ժամանակահատվածում պահպանվել սկզբունքորեն միեւնույն ռեժիմը:

Բայց իմ կարծիքով՝ այդ, ինչպես նաեւ մնացած երկու կուսակցությունների՝ «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի համագործակցությունը հրաշալի երեւույթ է: Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը կուսակցությունների համագործակցության մեջ է: Ավելին՝ ինձ թվում է, գրագետ կլիներ որոշ խնդիրների շուրջ համագործակցել նաեւ ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի այն ուժերի հետ, որոնք կիսում են այդ խնդիրների շուրջ մոտեցումները:
Այդ համագործակցությունը, հավանաբար, պետք է պսակվի հետեւյալ հայտարարությամբ. «Մենք՝ ոչ իշխանական չորս (երկու, երեք- Ա. Ա.) կուսակցություններս, մեր առաջ նպատակ ենք դրել հասնելու Սերժ Սարգսյանի հրաժարականին, որովհետեւ երկիրը կործանվում է, այդ իշխանությունները պետք է օր առաջ հեռանան (եւ այլն՝ այն, ինչ ընդդիմությունը սովորաբար ասում է- Ա. Ա.): Մենք նպատակ ունենք արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններով ձեւավորել ժողովրդի վստահությունը վայելող մի իշխանություն, որը երկիրը կփրկի կործանումից (եւ այլն- Ա. Ա.)»:

Հենց որ այդպիսի բովանդակությամբ հայտարարություն հրապարակվի, հնարավոր կլինի ասել, որ, այո, քաղաքական դաշտի մի զգալի մասը միակամ է իր նպատակներում: Իշխանության «ճաքերի» եւ «պոկված քարերի» մասին պնդումները գուցեեւ ճիշտ են, բայց շոշափելի չեն՝ վերլուծության, մեկնաբանության խնդիր են: Իսկ ահա իշխանափոխության մտադրության հստակ հայտարարագրումը կլիներ քաղաքականապես շոշափելի մի երեւույթ՝ անկախ նրանից, ծրագիրը կհաջողվի, թե ոչ:

Եթե այդ հիպոթետիկ հայտարարության հեղինակները չեն ուզում խնդիր ունենալ ընտրազանգվածի մի մասի (այդ թվում՝ իմ) հետ, ապա նրանք պետք է ավելացնեն, որ արտահերթ ընտրություններում նրանք առաջ են քաշելու միասնական թեկնածու, որը կլինի այդ 2, 3, 4 կուսակցություններից մեկի ներկայացուցիչը (չորսում էլ կան արժանի մարդիկ), եւ նրանցից ոչ մեկը առաջ չի քաշի Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը: Բայց դա, իհարկե, իրենց ճաշակի հարց է:

Մի բան պարզ է. Հայաստանում իշխանափոխություն նշանակում է նախագահի, ոչ թե վարչապետի փոփոխություն: Պայքարել վարչապետի պաշտոնի համար պարզապես ծիծաղելի է: Իշխանությունը շատ մեծ վատություն կանի այդ չորս կուսակցություններին, եթե այս համակարգի պայմաններում վարչապետի պաշտոնը զբաղեցնի «ոչ իշխանականը»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (11)

Պատասխանել

  1. կայծակ փալանճեան says:

    Նախ եւ առաջ խնդրում եմ որ դուք ինքներտ լինեք սկզբաւորողը ,սրսկելով Նորոյթ Հայրենի ազգաբնակչութեան մէջ ՁԵՐԲԱԶԱՏՒՈՒՄԸ Իշխան-Իշխանութիւն բառեր գործածելը,ՓՈԽԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆ -ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ-իս:
    Ինչ է Հայաստանի Հանրապէտութիւնը վերադարժել է ԻՇԽԱՆՆԵՐԻ-ԲԴԷՇԽՆԵՐԻ Երկրի…..
    Գիտէք որ դա ինքնին վատ է տպաւորում սովորական քաղաքացու-ՀՈՂԱԳՈՐԾԻ….
    Ի միջի այլոց մեր հողագորներին ԱՅԴՊԷՍ ԷԼ յիշել ընդհանրապէս…խուսափել նոցա Գիւղացի անւանարկումից,զոր մի տեսակ ստորադասում է…
    ԻՆՉ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ Է Հ.Հ.ԵԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԵՒ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ՄԻ ՄԻԱՅՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐԻՑ ԽՕՍԵԼ պատմելը,ահա ճիշտ է պատճառը որ տեղից ելլողը ճառում եւ մտածեցնել է տալիս«(յետեւաբար) որ մէնք միմիայն Կուսակցութիւններից ՊԻՏԻ ԿԱԽՒԱԾ ԼԻՆԵՆՔ: Իսկ ուր մանցին մեր Տասն Հինգ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹԵԱՆՑ ՄԱՐԶԵՐԻ -ԲՆԱԳԱՒԱՌՆԵՐԻ ՄԷՋ ՏՔՆՈՂ ները…’Մի մոռացեք հոմայ մեր անցեալ դարու Հեռգրիչը հիմայ Ինթէռնէթ-Տէխնա-լօգիայի մասնագէտ,Վաշխառուն Դրամատնաէին-Ֆինանսական մասնագէտներ են եւ միւս բնագավառներինն էլ նոյնպէս: Հարկէ ՎԵՐՋ ՏԱԼ ԿԱՄ ԿԱՍԵՑՆԵԼ ԱԵՆ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԻՆ որ ՈՉ-Կուսակցականներս տեղ չունենք Թէ Երկրի եւ թէ Սփիւռքի տարածքներում: Պատրաստւեցէք քիչ քիչ ընդունելու եւ ԹՈՂՆԵԼՈՒ ՀՐԱՊԱՐԱԿ ԻՋՆԵՆ ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹԵԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՈՒՄ ՏՔՆՈՂ-ԱՇԽԱՏՈՂ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ զոր Չեն Ցանկանում ոեւէ (ցանկացած) Կուսակցութեան անդամագրւել:Այո ես ջահակիրն եմ “Groupement Inter-profesionel Armenien”ի Փարիզում հիմնւած իսկ հիմայ Լօս-Անճէլսում ՈՒՆԵՆՔ ԱՐԴԷՆ ԻՍԿ…. Հ Ի Ն Գ -ը(որ որոշներն էլ ճիւղեր ունեն Հայրենիքում):Յանձինս-Առողջապահական-բռշկական-Ինժիներների-Գիտութեան,շԻրավաբանների,Ոսկերիչների(զոր հարկ է ներառնի զգեստաւորմանը) Սպօտրի-Մարմնմարզութեան Մ Ն Ո Ւ Մ ԵՆ ԿԱԶՄՒԵԼՈՒ Տ ա ս ը միւսներ,ինչպիսիք են Տրանսպօրտի-ՃամբորդականշԴրամատնային-Ֆինանսական, Ճարտարարւէստի-Հանքային,Սննդաւորման-մատակարարման,Ուսման-Մշակոյթի(եղածների համա-միացման- եւ ուրիշներ
    Մենք շատ տարւեցինք մէկ դար….Կուսակցութիւններին Դօկմա ներով տարւելով կամ այսպէս ասած Պռօլէտարիատի(լէնինեան-
    Էնկէլսեան) ետեւից վազելով: ԿԱՐԳԸ-ՀԵՐԹԸ Հ Ի Մ Ա Յ ՄԻՋ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹԵԱՆՑՆ Է,,, ՈՉ ԿՈԳՒՍԱԿՑԱԿԱՆՆԵՐԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԿԱՆԵՐԻ-ԻՏԷՕԼՈԳԻԱ ՆԵՐԻ ԵՏԵՒԻՑ գնալու..
    Քսանմէ եռորդ Դ ա ր ը ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹԵԱՆՑ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ ՄԷՋ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆՆ Է: Շուտով պիտի սկսեմ նաեւ բանախօսեըլ եւ ԻՒ Թիւբով բացատրելու վերոյիշեալք:::::::Ներեցէք տառասխալներս-գրում եմ Հինկ լեզւով աես համակարկչի վվրայ.. աեն էլ իմ առաջացած տարիքիս….

  2. Մարգար Մախսուդյան says:

    == Պայքարել վարչապետի պաշտոնի համար պարզապես ծիծաղելի է ==
    իսկ հարկադրել բոլոր առումներով ձախողված իշխանությանը զիջել նախ՝ վարչապետի պաշտոնը, բոլորովին էլ ծիծաղելի չէ ==

  3. Գուրգեն says:

    “Արսեն” անունով ներկայացողը բա ինչի՞ հլը մի բան չի գրե։

  4. Կարեն says:

    Իսկ գուցե ավելի ճիշտ է իշխանական բուրգը տակից քանդել? Երեք անգամ նախագահ փոխվեց, բայց բուրգը մնաց համարյա անփոփոխ:

  5. Rafael says:

    Ձեզ բարեկամաբար ասեմ,որ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը վաղուց թքաց ունի ցանկացած քաղաքական ձևավորման և համագործակցության վրա,մենք վաղուց ամեն ինչ հստակ պատկերացնում ու գիտակցում ենք,որ միակ ադեկվատ ճանապարհը գործող իշխանության հետ անմիջականորեն՝առանց միջնորդների համագորշակցությունն է,ոչ էե այս կամ այն արկածախնդիր-զեղծարարին հնարավորություն տալ,որ քո անունից հանդես գա,դա ծիծաղելի է և ցանկացած միտինգի մասնակից հենց նման վիճակի մեջ է։

    • Լավատես says:

      Եթե Rafael ի գաղափարն այն է, որ եւ խնդիրը եւ խնդրի լուծումը մեր մեջ պետք է գտնենք, երկու ձեռքով կողմ եմ:
      Օրինակ, խնդիրը ես տեսնում եմ իշխանության հանդեպ ժողովրդի պատասխանատվության բացարձակ բացակայության մեջ: Ժողովուրդը պետք է պատասխան տա իր նախնիների ու սերունդների առջեւ: Երբ մարդ իր քաղացիական որոշումը ընտրությունների ժամանակ գաղտնի է պահում, էլ նրանից ինչ քաղաքացի, ինչ պատասխանատվություն, ինչ իշխանություն: Թող էլի գաղտնի պահի մեծամասնությունը իր որոշումը, բայց ազգի պատասխանատու ընտրյալները իրենց որոշումը պետք է հստակ ներկայացնեն, որ գաղտնի պահողները գոնե կողմնորոշվեն ըստ նրանց որոշմամբ:

  6. Hayk says:

    Если завтра будут выборы, то опять победит нынешняя власть! Почему??? Потому,что оппозиция хуже этих! Намного хуже! (Левона Тер-Петросяна не касается)

  7. David says:

    Ազգովի կանգնելը բացառվում է:Դրսից ոչ մեկին պետք չէ, աջակցել ձեզ: Ինչ կարևոր է թե ու ձեռքով կստորագրվի акт капитуляции.Թող ղարաբաղցին ստորագրի, ինչ տարբերություն…Հզոր ուղեղը հայոց …կտա,…հանուն….ֆերմայի:Ցեղականը չի տա ցեղականին կտա, տեղականի ցողունայինի ճիգերով:Սերժ, տալիս ես, բայց գոնե գիտե*ս ում:Ես չեմ ուզում, զոռով չտաս:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31