Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ի՞նչ է թաքնված ոչ իշխանական ուժերի փափուկ ձեւակերպումներում. «Հայոց աշխարհ»

Մարտ 08,2014 10:07

Հարցազրույց ՀՀԿ  պատգամավոր ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ
   –Ընդդիմադիրները հայտարարում են՝ իշխանությունը մեկը մյուսի հետեւից սխալներ է գործում, մասնավորաբար տնտեսության ոլորտում, ինչը երկրում հասունացրել է ոչ հեղափոխական ճանապարհով իշխանափոխություն իրականացնելու պահանջը: Որպես քաղաքական մեծամասնության ներկայացուցիչ ո՞րն է ձեր գնահատականն այս առնչությամբ:
-Բոլոր երկրներում հեղափոխություն կամ հեղաշրջում տեղի է ունենում միայն այն ժամանակ, երբ, ինչպես հայտնի խոսքն է ասում՝ «ներքեւներն այլեւս չեն ուզում, վերեւներն էլ չեն կարող կառավարել»: Սակայն այսօր Հայաստանում նման կրիտիկական իրավիճակ չկա, ոչ էլ կա նման պահանջ ներկայացնող կրիտիկական զանգված:
Իշխանափոխությունը տեղի է ունենում հեղաշրջման ճանապարհով կամ ընտրությունների միջոցով: Բացառելով հեղաշրջման ճանապարհը, քանի որ մեզանում նման վիճակ չկա, մնում է ընտրությունների ճանապարհը, բայց մեզանում նաեւ ընտրական շրջան չէ: Ուրեմն ոչ իշխանական ուժերի «փափուկ» ձեւակերպումներում պետք է փորփրել ու գտնել իրական նպատակը, իսկ դա հետեւյալն է` ամեն կերպ հասնել արտահերթ ընտրությունների անցկացման: Բայց իրենք մոռանում են, որ չկան նաեւ արտահերթ ընտրությունների իրավական, քաղաքական ու սոցիալական հիմքերը:
Մյուս կողմից՝ իշխանության ներկայացուցիչները երբեւէ չեն ասում, թե մեր երկրում խնդիրներ չկան, առավել եւս երբեւէ չի ասվում, թե այդ խնդիրները չպետք է լուծել, կամ հնարավոր չէ լուծել: Մինչդեռ ընդդիմությունը, գոյություն ունեցող խնդիրները ներկայացնելով իբրեւ անլուծելի, սկսում է հասարակությանը ներկայանալ ժողովրդահաճ ֆրազներով, իսկ սա այլեւս ուրիշ բան է եւ հստակ քաղաքական նպատակներ է հետապնդում:
   -«Մեր պահանջները գնալով մեծանում են, մինչդեռ իշխանությունը չի կարողանում գնալ այդ պահանջների բավարարման հետեւից», սա էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների գնահատականն է:
-Նախ՝ այն համոզման եմ, որ իշխանությունները պարտավոր են լրջորեն ուսումնասիրել, վերլուծել հասարակության ներսում արտահայտվող դժգոհությունները, ընդվզումները, ականջալուր լինել դիտողություններին, հարցադրումներին, հասարակական պահանջներին ու տալ իրողության հստակ գնահատական: Նաեւ այն, թե այս պահին որո՞նք են հրատապ լուծում պահանջող կոնկրետ քայլերը, խնդիրների լուծման ճշմարիտ ճանապարհը: Այսինքն՝ հասարակական կարծիքի հետ պետք է հաշվի նստել:
Բայց դա նաեւ չի նշանակում կուրորեն ընդունել բոլոր առաջարկները, հարցադրումները, անվերապահորեն համաձայնել բոլոր դիտողությունների հետ: Ի վերջո, պետք է նկատի ունենալ, որ քաղաքացիական հասարակություն ասվածը, նույն հասարակական կազմակերպություններն են, որոնց մի մասը, իրոք, համապատասխանում է իր կոչմանն ու դերին, բայց քիչ չեն եւ այնպիսիք, որոնք ֆինասավորվելով դրսից՝ իրականում վերածվել են մեր երկրի տարբեր ոլորտների վրա բացասաբար ներազդող լծակների: Այնպես որ, նրանց հայտարարությունները միանշանակորեն չի կարելի ընդունել:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31