Երեւանում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց 15-րդ առաջնության հինգերորդ տուրից հետո Հայաստանը ներկայացնող աղջիկներն առայժմ համեստ դիրքեր են զբաղեցնում: Նրանցից լավագույնները ընթանում են մրցաշարային աղյուսակի երկրորդ հարյուրյակում: Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան եւ Մարիա Գեւորգյանը (նկարում) 2,5-ական միավորով զբաղեցնում են, համապատասխանաբար, 122-րդ, 131-րդ եւ 147-րդ հորիզոնականները, իսկ Լիլիթ Գալոյանը 2,0 միավորով 187-րդն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ