Ուկրաինայի ռուսական գազի պարտքն աճել է 1 միլիարդ 890 դոլարի, լրագրողներին հայտնել է «Գազպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերը՝ զգուշացնելով, որ հնարավոր է այլևս գազ չներմուծեն Ուկրաինա: Փոխանցում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը:
«Փաստացի սա նշանակում է, որ Ուկրաինան դադարել է գազի դիմաց վճարումներ կատարել: Դա ամբողջովին հակասում է պայմանագրի դրույթներին և միջազգային առևտրային փորձին», – ասել է Միլլերը՝ ավելացնելով, որ իրենք չեն պատրաստվում անվճար գազ տրամադրել, – «Կամ Ուկրաինան պետք է մարի պարտքը և ծածկի ընթացիկ մատակարարումը կամ վտանգ կա վերադառնալու 2009թ. սկզբի իրավիճակին»:
Միլլերը նաև նշել է, որ մարտի 7-ին փետրվարի պարտքի մարման վերջին օրն էր, սակայն իրենք չեն ստացել գումարը. «Հաշվի առնելով զեղչը, որը գործում է տարվա առաջին եռամսյակում, չվճարված պարտքը զգալիորեն աճել է և կազմել 1 միլիարդ 890 դոլար», – ասել է նա:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ