«Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում այսօր ավարտվեց շախմատի Եվրոպայի տղամարդկանց 15-րդ անհատական առաջնության հինգերորդ տուրը:
Մրցաշարի միանձնյա առաջատարը ռուսաստանցի Ալեքսանդր Ռյազանցեւն է, որը կորցրել է ընդամենը կես միավոր:
Չորրորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչների հրետանին՝ գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը (նկարում, 8-րդ հորիզոնական), Գաբրիել Սարգսյանը (12-րդ) եւ Վլադիմիր Հակոբյանը (13-րդ), վաստակել են 4,0-ական միավոր եւ պայքարում են չեմպիոնի կոչման համար: Նրանք հավակնում են նաեւ Աշխարհի գավաթի խաղարկության ուղեգրերին:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ