Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում ներկայացրել էր Գորիսի հայտնի միջադեպի իր վարկածը: Նա վստահեցրել էր, որ ինքը մեղքի զգացում չունի, որ Ավետիք Բուդաղյանն է թշնամանքով լցված եղել իր նկատմամբ, որ մահանալու աստիճան հարբած է եղել եւ այլն:
Թե ինչքանով էր արժանահավատ Սուրիկ Խաչատրյանի այս հավաստիացումները, Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության անդամ, Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նկատեց. «Շատ ուշադիր հետեւելով Խաչատրյան Սուրիկի կենսագրությանը, տարբեր ժամանակներում նրա վարքագծին, Գորիսում տեղի ունեցած տարբեր դեպքերի հետ կապված, որոնք հիմնականում քրեական գործեր էին, ինչպես նախկին քաղաքապետը՝ Սամվել Հարությունյանը խոսում է այդ մասին, արդեն իր նկարագիրը, իր կերպարը ինձ համար պարզից էլ պարզ է: Հարցազրույցն ամբողջությամբ նայել եմ, ինքը փորձում էր մեղմ տոնով իբր թե համոզել հասարակությանը, թե ինքը ինչքան «սուրբ» է, բայց ինչքան ինքը իրեն այդ դերի մեջ է պահում, այդքան համոզվում ես իր անմարդկային նկարագրի մեջ: Ինքն ասում է՝ մեղքի զգացում չունեմ: Նման դեպքերում մտածում ես՝ լավ, էս մարդը ո՞նց է կարողանում նայել լրագրողների աչքերին ու ասել նման բան, նամանավանդ, որ հետո կարդացի Բուդաղյանի հոր խոսքերը: Միանշանակ, ավելի խորացավ իմ ներսի հակակրանքն այդ մարդու նկատմամբ: Նա շարունակում է երեւալ մարդկանց աչքերին ու նման ձեւով չքմեղանալ: Ոչ միայն նա համոզիչ չէ, այլ ընդհակառակը, համոզում էր, որ ինքը սարսափելի մեղքերի մեջ թաղված է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Այդ հարցադրմանն էլ պետք է գլխավոր դատախազը ու ռուբեն սահակյանը պատասխանեն: