Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն ուրախությամբ տեղեկացնում է, որ «Եվրատեսիլ-2014» սիրված մրցույթի հայաստանյան երգի եւ տեսահոլովակի պրեմիերան կկայանա մարտի 14-ին՝ ժամը 22:00-ին, Առաջին ալիքի եթերում: Մրցույթի հայաստանյան պատվիրակ Արամ MP3-ի պաշտոնական հայտարարությունն այդ մասին կարող եք դիտել Եվրատեսիլի պաշտոնական կայքում հետեւյալ հղումով՝
Հիշեցնենք, որ մրցույթի հայաստանյան գեղարվեստական խումբը ստացել էր հայ եւ օտարազգի կոմպոզիտորների ավելի քան 75 երգ: «Եվրատեսիլ» մեկնող երգի վերջնական ընտրությունը կատարվել է մի քանի փուլերից բաղկացած լսումների, մանրամասն ուսումնասիրությունների եւ մասնագիտական focus group-ի արդյունքում: Հաշվի են առնվել համաշխարհային արդի երաժշտական տենդենցները, հայաստանյան պատվիրակ Արամ MP3-ի ձայնային տվյալներն ու երաժշտական ճաշակին համապատասխանելը:
Մրցույթն այս տարի կրում է «Join us» (Միացեք մեզ) խորագիրը:
Կարդացեք նաև
«Առաջին ալիք»
Հասարակայնության հետ կապերի բաժին