ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության անձնակազմը սրտանց շնորհավորում է կանանց և աղջիկներին` ՄԱՐՏԻ 8-ի կապակցությամբ:
Թող գարնանային գեղեցիկ տոնը Ձեր սիրտը լցնի հույսի, հավատի և բերկրանքի զգացումներով, անսահման ջերմություն, սեր ու խնդություն Ձեզ և Ձեր ընտանիքներին, խաղաղություն և բարօրություն Ձեր սիրելիներին:
Մաղթում ենք առողջություն, անձնական երջանկություն և հաջողություններ աշխատանքում։
Ուրախ ենք նաև ձեզ հետ արդյունավետ համագործակցության համար, հուսով ենք, որ այսուհետ էլ մեր համատեղ աշխատանքի հիմքում լինելու է անկեղծությունը, հարգանքը և համերաշխությունը:
Կարդացեք նաև
ՀԿԼ վարչության անձնակազմի անունից`
Աշոտ Ահարոնյան