Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արսենը, հավանաբար, մոլորվել է մառախուղի պատճառով

Մարտ 07,2014 20:00

Վերին  Կարմիր աղբյուրի  գյուղապետ Կամո Չոբանյանը հայտնեց, որ Արսեն Անանիայի  Խոջոյանը մարտի 7-ին հովիվ է եղել եւ, հավանաբար, մառախուղի պատճառով մոլորվել է: Նա ընտանիքի  7  երեխաներից ամենամեծն է, ծնված 1993թ.: Նրա հայրն էլ  է հովիվ աշխատում: Արսեն Խոջոյանը հոգեկան հիվանդ չէ, նա ադրբեջանական գերությունից վերադարձած Մամիկոն Խոջոյանի հեռու բարեկամն է:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. sergik says:

    ես ինչ հեշտ է սահմանն անցնելը…բա …..

  2. Քաղաքացի says:

    Դե զզվեցրիք էլի, էս ՊՆ-ն ձեռ է առնում, սահմանի հսկողությունը չեք կարողանում իրականացնեք, ինչի՞ պետք է պատահական մարդ կարողանա անցնել սահմանը: Եթե թիկունքից կարող է անցնել, հակառակ կողմից էլ կկարողանա:

    Գերիների հետ բերելու ուղղությամբ ՊՆ-ն պետք է ուսումնասիրի Արցախյան պատերազմի ժամանակ գերիների վերադարձման հայկական փորձը:

  3. Anna says:

    Տավուշի մարզպետին զինվորական բարձրագույն պաշտոններ տալուց առաջ գոնե ուսումնասիրեն ինչ է կատարվում նրա ղեկավարած մարզի սահմաններում:Սա արդեն որերորդ դեպքն է, որ Տավուշի մարզի բնակիչներն անարգել անցնում են սահմանը և չգիտես ինչու բոլորը/եթե հիշողությունս ինձ չի դավաճանում վերջին մեկ տարում երեք մարդ/ հոգեկան խանգարում ունեն:Երևի խեղճ տավուշցիները Ղուլարյանի անօրինականությունների ձեռքից գժվել են:Երևի իրականում պետք է ուշադրություն դարձնել թե ինչ է կատարվում սահմանում:

  4. ԲՂԴՈ says:

    Դե էդ միջանցքը մեր ախպեր Ղուլը թողելա որ իրա խորհրդական Լյուբիկն ու նրա գոված Էլնարան իրար տենալու ձև ունենան,չեք հասկնում որ էդ երկու տաղանդներից Ղուլի քավորությամբ տղա է ծնվելու ու ադրբեջանի նախագահա դառնալու:Հետո կտենաք Ղուլի խելքը,թե չէ անընդհատ քննադատում եք,բա որ փող չունենա էդքան գործերը ոնց անի:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31