Մարտի 6-ին Բեռլինում Հեսսեն երկրամասի մշտական ներկայացուցչության սրահում տեղի է ունեցել Ադրբեջանում հայերի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում։
Միջոցառման ժամանակ ելույթներով հանդես են եկել Գերմանիայում ԼՂՀ Մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը և ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վահան Հովհաննեսյանը։
Սումգայիթում հայերի նկատմամբ իրականացված ջարդերն իրավական տեսակետից մանրամասնորեն ներկայացրել է պրոֆեսոր Օտտո Լուխտերհանդն։ Երաժշտական համարներով հանդես են եկել երգիչ Արտակ Կիրակոսյանը և ջութակահար Դավիթ Խաչատրյանը։
Երեկոյին ներկա էին հայ համայնքի, ինչպես նաև դիվանագիտական, քաղաքական ու գիտական շրջանակների ներկայացուցիչներ:
ԼՂՀ ԱԳՆ