Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ուկրաինայի նոր իշխանություններին խորհուրդ է տվել զգույշ լինել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առաջարկներից: Հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով վրացական հանրային հեռուստատեսությանը:
Ղարիբաշվիլին իր զարմանքն է արտահայտել, որ Ուկրաինայի իշխանությունները խորհրդակցում են Սաակաշվիլիի հետ.
«Ինձ ասացին, որ նրան որպես խորհրդատու են հրավիրել: Չեմ ուզում խառնվել Ուկրաինայի գործերի մեջ, սակայն կարծում եմ, որ Սաակաշվիլիի խորհուրդներին հետևելը սխալ է», – ասել է Ղարիբաշվիլին՝ հիշեցնելով, որ Սահակաշվիլին չկարողացավ խուսափել 2008թ. պատերազմից, – «Եթե Ուկրաինան այսպիսի ճգնաժամային վիճակում ունենա այդպիսի ավանտյուրիստ խորհրդատու, կարծում եմ, որ դա մեծ սխալ է… Դա կարող է աղետալի հետևանքների բերել»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ