Ադրբեջանական haqqin.az կայքը հղում անելով տեղական Turkel TV-ին հաղորդում է , որ մարտի 7-ին գերվածը 1991թ. ծնված Արսեն Խոջայանն է: Բերդի տարածաշրջանի բնակիչներից տեղեկացանք, որ իրականում ադրբեջանցիների կողմից գերվածը Տավուշի մարզի Վերին Կարմիր աղբյուր գյուղի բնակիչ, 1993թ. ծնված Արսեն Անանիայի Խոջոյանն է: Նա բազմազավակ ընտանիքից է, հայրը գյուղում հովիվ է աշխատում, մայրը՝ մշակույթի տանը՝ հավաքարար:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ