ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել է, որ իր երկրի քաղաքական հարաբերությունները Ուկրաինայի հետ դադարեցվել են, քանի որ Մոսկվան չի ընդունում Ուկրաինայի ներկայիս իշխանությունների օրինականությունը: Այս մասին հաղորդում է Дождь հեռուստաընկերությունը՝ մեջբերելով ՄԱԿ-ի կայքում տեղադրված հաղորդագրությունը:
Չուրկինը հույս է հայտնել, որ Ուկրաինայում իրադարձությունների անկախ հետաքննություն կանցկացվի՝ կապված դիպուկահարների կողմից ոստիկանների և բողոքի ցույցերի մասնակիցների սպանության հետ:
Մանրամասները կարող եք կարդալ` «Թերթ.ամ»-ի կայքում