Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Ղազարյան. Մամիկոն Խոջոյանի դեպքի առթիվ անհրաժեշտ է բավարար տվյալներ ներկայացնել ՄԻԵԴ. «Փաստինֆո»

Մարտ 07,2014 18:33

Ադրբեջանի կողմից գերևարված ու վնասվածքներով Հայաստանի իշխանություններին վերադարձված «դիվերսանտ», ՀՀ քաղաքացի Մամիկոն Խոջոյանի հարցով անհրաժեշտ է բավարար տվյալներ ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որպեսզի փաստերի ճնշման տակ ձևավորվի կանխավարկած, որ ՀՀ քաղաքացու հետ վատ են վարվել Ադրբեջանի իրավազորության ներքո գտնվող տարածքում:

Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշեց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ է փաստերի առատություն, որպեսզի ՄԻԵԴ-ը  եզրահանգման ու մտահանգման գա, որ իսկապես եղել է վատ վերաբերմունք և ապացուցման բեռը դրվի Ադրբեջանի իշխանությունների վրա:    Գանգատը կարող է ներկայացվել ՄԻԵԴ՝ խտրականության արգելքի հիմքով, այսինքն՝ առ այն,  որ քաղաքացին նման վերաբերմունքի է ենթարկվել այն բանի համար, որ նա հայ է: Սակայն դրա համար անհրաժեշտ կլինի բազմաթիվ փաստեր ներկայացնել, այդ թվում՝ անուղղակի փաստեր՝ վիճակագրական տվյալների տեսքով, առ այն, որ նման դեպքեր շատ են եղել, ինչը, Արա Ղազարյանի գնահատմամբ, բավականին բարդ կլինի անել:

 

Մանրամասները կարող եք կարդալ` «Փաստինֆո»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31