Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյանը Ապարան-Երեւան ճանապարհը փակած գյուղացիներին առաջարկել է պայքարել քաղաքակիրթ ճանապարհով

Մարտ 07,2014 17:59
Vladimir gasparyan

Այսօր առավոտյան ժամը 11-ից Արագածոտնի մարզի Օհանավանի, Ուշիի, Կարբիի եւ 4 այլ գյուղերի գյուղապետերն ու ակտիվիստ գյուղացիները, որոնք, երեկ փակել էին Ապարան-Երեւան ճանապարհը` բողոքելով իրենց գյուղերի մերձակայքում կառուցվող փոքր ՀԷԿ-ի դեմ, մարզպետի, մարզի եւ Աշտարակ քաղաքի ոստիկանապետերի հետ հանդիպել են ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:

Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հաստատեցին, այս տեղեկությունը:

Մեր տեղեկություններով, հանդիպումը տեւել է շուրջ երեք ժամ, որին ներկա է եղել նաեւ ՀԷԿ-ի շինարարը:

Մեր հարցին, թե ինչո՞ւ հենց ոստիկանապետի հետ, երբ գյուղացիների բողոքը բնապահպանության նախարարության եւ այլ գերատեսչությունների դեմ է, լրատվական ծառայությունից հայտնեցին, որ ոստիկանապետը նրանց հրավիրել է` քննարկելու եւ քաղաքակիրթ ճանապարհով լուծելու հարցը, որպեսզի նրանց բողոքը տեղի չունենա հասարակական կարգի խախտմամբ` ինչպես որ երեկ էր` Ապարան-Երեւան ճանապարհը փակելով. «Չի կարելի նման ճանապարհը փակել, այն մի շարք բնակավայրեր տանող ճանապարհ է եւ այդ ճանապարհով շտապօգնության մեքենաներ էլ են երթեւեկում»:

Թե ինչպես են գնահատում ոստիկանապետի հետ հանդիպումը գյուղապետերը, նրանցից որեւէ մեկի հետ չհաջողվեց կապվել: Աշխատանքային ժամին ո’չ Ուշիի, ո’չ Կարբիի, ո’չ Օհանավանի գյուղապետերը մեր հեռախոսազանգերին չէին պատասխանում: Հասանելի էր միայն Արտաշավանի գյուղապետ Ղազար Կարապետյանը, ով սակայն, հիվանդանոցում լինելու պատճառով ոստիկանապետի հետ հանդիպման չէր գնացել:

Նշենք, որ երեկ մոտ երեք ժամ Ապարան-Երեւան ավտոճանապարհին երթեւեկությունը կաթվածահար էր եղել: Ուշիի, Օհանավանի, Կարբիի, Արտաշավանի եւ այլ գյուղերի բնակիչները փակել էին ավտոճանապարհը` պահանջելով չեղյալ հայտարարել իրենց գյուղերին հարակից տարածքում փոքր ՀԷԿ կառուցելու որոշումը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31