Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ է արել իր մոտ հայհոյողին Լարիսա Ալավերդյանը. (Տեսանյութ)

Մարտ 07,2014 17:49

«Գենդերային հավասարություն չի նշանակում, կանայք պիտի երկաթուղու գծեր քցեն, կամ ոտքը ոտքին քցեն ու ծխեն, հավասարությունը նշանակում է`  տղամարդը պետք է զուսպ լինի, այն դեպքերում, երբ ինքը անզուսպ է, ոչ թե պետք է վիրավորվել, շատ կներեք, պետք է պատասխանատվության ենթարկել»,-այսպիսի կարծիք հայտնեց հասարակական-քաղաքական գործիչ Լարիսա Ալավերդյանը, պատասխանելով Aravot.am-ի այն հարցին, թե` որպես նախկին պատգամավոր, ի՞նչ կարծիք ունի այն մասին, որ ԱԺ-ում կանանց ներկայությամբ հայհոյանքներ են հնչում,  կին պատգամավորներից մեկն էլ վիրավորված ելույթ ունեցավ, գուցե հենց սա՞ է ԱԺ-ում գենդերային հավասարությունը: Տիկին Ալավերդյանն ասաց, որ այն կանայք, որոնք մտնում են այդ դաշտ, պետք է գիտակցեն, որ այդ ճանապարհը վարդերով փռված ճանապարհ չէ:

Լարիսա Ալավերդյանը նաեւ պատմեց, թե ԱԺ-ում, երբ պատգամավորներից մեկը քթի տակ փորձել է հայհոյել, տիկին Լարիսան ինչպես է փորձել «ճշտով» պատասխանատվության ենթարկել. «Ես էլ  5 տարի եղել եմ այդտեղ. ես չեմ լսել , որ որեւէ մեկը իմ մոտ հայհոյի: Մեկը փորձ արել է, բայց ես նրա հետեւից գնացել եմ, ասելով` էդ ի՞նչ ես ասում, հլա արի ստեղ, էդ ինչ ես ասում, ով այնտեղ էր ու տեսել էր, բոլորը ծիծաղեցին, որովհետեւ հայհոյողը փախավ: Այսինքն` մտել ես այդ դաշտ, պետք է կարգ ու կանոն հրավիրես քո ներկայությամբ: Մեր տղամարդկանց պատկերը աղավաղված է ներկայացվում ԱԺ որոշ այդպիսի մարդկանց պատճառով: Մենք պետք է դրանց դեմն առնենք»:

Aavot.am-ի այն հարցին էլ, ինչու մենք կին նախագահ չենք ունենում, եղած թեկնածուներն էլ փոշմանում են եւ հետ են կանգնում որոշումից, տիկին Ալավերդյանն ասաց, որ մեզ մոտ բիզնեսով, գումարով, ունեցվածքով են մտնում այդ դաշտ, կանայք այդտեղ չեն կարողանում մրցակցել. «Կանայք պետք է մրցեն ունակություններով, եւ մյուս ընտրություններին 2-3 կին կառաջադրվի»:

Տիկին Ալավերդյանը նաեւ ասաց, որ իր աշխատանքային փորձից ելնելով, շրջելով տարբեր մարզերում ու գյուղերում, նկատել է, որ տղամարդիկ իրենք են հորդորում, որպեսզի կին ղեկավար ունենանք. «Շատ մարզերում, ասենք` Ապարանի նման համայնքներում, որտեղ տղամարդկային մշակույթ է, բազմաթիվ անգամ ասել են` մեր երկիրը պետք է կին ղեկավարի»:

Ասուլիսի մեկ այլ բանախոս Կարինե Դանիելյանն էլ ավելացրեց, որ իրեն էլ շատ տղամարդիկ մոտեցել են ու ասել` կանայք ղեկը վերցրեք ձեր ձեռքը:

Կարինե Դանիելյանի խոսքերով, որոշ հետազոտության արդյունքներով, սահմանամերձ համայնքներում, որտեղ վտանգն ավելի մեծ է, կին համայնքապետերն ավելի շատ են:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31